Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

«Здесь живет армянин», կամ Ֆաշիզմն Ադրբեջանում

«Здесь живет армянин», կամ Ֆաշիզմն Ադրբեջանում
14.01.2025 | 19:01

Ահա այսպիսի գրություններ էին առկա Բաքվում բնակվող հայերի տների վրա՝ 35 տարի առաջ 1990 թ. հունվարյան այս օրերին Բաքվի ջարդերի ժամանակ:

Երեսուն հինգ տարի առաջ այս օրերին ադրբեջանցի հրոսակները Բաքվի փողոցներում հարյուրավոր հայերի սպանելով ցույց տվեցին իրենց պատկերացումները հայերի հետ «խաղաղության դարաշրջան»-ի վերաբերյալ:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2650

Մեկնաբանություններ